ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասվում է դժգոհության նոր ալիք. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է, որ բուհերում «Հայոց լեզո», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու: 

Այս տեղեկատվությունը կայծակնային արագությամբ տարածվեց մեդիատիրույթում և տարբեր ու միաժամանակ հակասական մեկնաբանությունների առիթ հանդիսացավ։ 

Խնդրի հետ կապված կան տարբեր մոտեցումներ, բայց հիմնականում, այդ թվում՝ նախարարությունում և բուհերում, լուրջ անհագստացած են, որ այս ամենը կհանգեցնի լուրջ դժգոհությունների թե՛ դասախոսների, թե՛ ուսանողության, թե՛ ընդհանրապես հանրության շրջանում, ու նույնիսկ տրամաբանական պատճառաբանությունները դժվար կլինի մատուցել և, ըստ այդմ, համոզել։ Մյուս կողմից, հիշյալ առարկաների ոչ պարտադիր լինելու դեպքում բուհերում կրճատումների մեծ ալիք է բարձրանալու. հարյուրավոր դասախոսներ կմնան անաշխատանք։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարությունում անհանգիստ են, որ այս նախաձեռնությունը դառնալու է դժգոհությունների հերթական չափաբաժնի պատճառ: 

Բացի այդ, նախարարության որոշ փորձագետներ կուլիսներում իրենց դժգոհությունն են հայտնել ոչ միայն նախագծի այդ կետի, այլ ընդհանրապես նախագծի վերաբերյալ, որի առումով արդեն իսկ կան բացասական եզրակացություններ բուհերից ու գիտական կազմակերպություններից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular