ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական հեղափոխությանն ուղղված Գ.Ծառուկյանի քայլերը շարունակական են. բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկու շուկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Զավեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
 
Ամիսներ առաջ բոլորիս հայտնի «Առինջ մոլ»-ի հարևանությամբ կառուցվեց իր շքեղությամբ աչքի ընկնող «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը, որն այսօր իր դռները բացեց այցելուների առջև: Օրեր առաջ «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնում տեղի ունեցավ վիճակահանություն, որի ժամանակ ոսկու, թանկարժեք քարերի և մետաղների առևտրով զբաղվող հազարից ավել ձեռներեցներ մասնակցություն ունեցան վիճակահանությանն ու ընթացքում էլ ծանոթացան իրենց նոր տաղավարներին: Կարևոր է նշել այն, որ այս կառույցի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի առաջարկով բոլոր տաղավարները ձեռներեցներին կտրամադրվեն բացարձակ անվճար մեկ տարի ժամկետով: Այս ամենի նպատակը միայն մեկն է՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերել աջակցություն, որպեսզի նրանք կարողանան որոշ չափով թեթևացնել իրենց ֆինանսական հոգսերը: Հարկ է նշել, որ ոսկերչական կենտրոնում ոչ միայն կվաճառվեն ոսկուց կամ այլ մետաղից պատրաստված ապրանքները, այլ հնարավորություն կտրվի այն պատրաստել տեղում, իսկ սա միանշանակ խթան կհանդիսանա հայկական ապրանքի զարգացմանն ու մեծ վաճառքին: Սա ևս կարելի է համարել «տնտեսական հեղափոխության» մի փոքր, բայց շատ կարևոր մաս, քանի որ այս հսկա կառույցը ՓՄՁ ներկայացուցիչների համար բիզնեսը զարգացնելու լավագույն հնարավորությունն է:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular