ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կրկին Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում .է

Ավելորդ է խոսել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանելը՝ մեր երկրի տնտեսական աշխուժության ապահովման կարևոր գրավականնեերից մեկն է: Այս սկզբունքը ելակետ ընդունելով բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը, որն առաջին մեկ տարին ձեռնարկատերերին սեղանիկները տրամադրելու է լրիվ անվճար։ Մեկ տարին լրիվ բավական է բիզնեսը զարգացնելու և շուկայում կայուն տեղ գրավելու համար, սա հնարավորություն է տալիս ՓՄՁ-ներին իրենց պոտենցիալը ռեալիզացնել ամբողջ ծավալով:

Ավելին՝ Մուլտի Գոլդի կողքին բացվելու է նաև ոսկու արտադրամաս, որն էլ արդեն խթան կհանդիսանա տեղական արտադրանքի զարգացմանը:
Նման հսկայական և ժամանակակից ոսկու շուկայի բացումը ստեղծում է առողջ և որակյալ մրցակցության հնարավորություն, որից շահում են թե՛ ձեռնարկատերերը և թե՛ գնորդները:
Այսպիսով` Գագիկ Ծառուկյանը շարունակում է հավատարիմ մնալ տնտեսական հեղափոխության իր գաղափարին, ամեն անգամ իր նախաձեռնություններով մեծապես նպաստելով դրան:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular