Բազմահազար աշխատատեղեր, ամուր միջազգային կապեր, հսկայական ներդրումներ...«Մուլտի Գրուպի» գործունեության արդյունքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրվանդ մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Վերջին շրջանում Hetq.am լրատվական կայքում հաճախ են հանդիպում հոդվածներ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վերաբերյալ և դա առաջին հայացքից նորմալ երևույթ է, սակայ երբ հոդվածի տողատակերում հանդիպում են անիմաստ ակնարկներ և փորձ է արվում սեփական մեկնաբանությամբ այլ երանգավորումներ տալ տասնյակ տարիների գործունեության արդյունքում ձեռք բերվածին, այդ ամենը կորցնում է իր լրջությունը։Քանզի այդ տասնյակ տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանի անսահման նվիրվածության և աշխատասիրության արդյունքում բացվել են բազմաթիվ գործարաններ և տասնյակ հազարավոր աշխատատեղեր, ստեղծվել են նոր միջազգային կապեր, որոնք մեր պետություն են բերել հսկայական գումարներ՝ ներդրումների տեսքով և այս շարքը կարելի է անվերջ թվարկել։Էլ չենք խոսում, որ վերոթվարկվածները լուրջ խթան են հանդիսանում պետության տնեսության զարգացման կարևորագույն հարցում և որ Հայաստանում սպասվելիք տնտեսական հեղափոխությունը էլ ավելի իրատեսական է դառնում հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։Իսկ լրատվականները և այս դեպքում Hetq.am-ը փոխարենը այս ամենը հանրությանը ներկայացնեն այնպես ինչպես, որ կա, փորձում են մանիպուլյացիայի միջոցով մոլորություն առաջացնել հանրության շրջանում։
Ինչևէ, հուսանք որ վերջիվերջո լրատվականները վերջ կտան նմանօրինակ գործելաոճին, հակառակ դեպքում այնպես է ստացվում, որ պատվեր կատարելով անգործության են մատնված, քանզի հանրությունը քաջատեղյակ լինելով Գագիկ Ծառուկյանի գործելաոճին, շատ լավ հասկանում է թե ինչպիսի նպատակներով են նման հոդվածներ հրապարակվում: