ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճիշտ կլիներ ներկայացվեր նաև, թե Գ.Ծառուկյանի գործունեության արդյունքում, որքան աշխատատեղեր են ստեղծվել և որքան ներդրումներ են կատարվել...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Արդեն տևական ժամանակ է ինչ hetq.am կայքը ներկայացնում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, թե որ ընկերությունում որքան մասնաբաժին ունի, երբ է հիմնադրվել և այլն: Առաջին հայացքից սովորական լրագրողական հետաքննություն, որը միտված պետք է լիներ հանրությանը ներկայացնելու իրականությունը, սակայն առանց այդ նյութերի էլ հանրության համար գաղտնիք չէր այն ինչ ներկայացված է: Հնարավոր է, որոշակի մանարամասներից տեղյակ չլինեն ոմանք, բայց դե դա ըստ էության էական էլ չէ: Մեկ բան հստակ է և ընդգծելի, որ Գագիկ Ծառուկյանի բազմամյա գործունեության ընթացքում Հայաստանում ստեղծվել են բազմահազար աշխատատեղեր, կատարվել են միլիարդների հասնող ներդրումներ, էլ չենք ասում, վերջին տարիների՝ Ծառուկյանի կատարած գործուն քայլերը, որոնք միտված են տնտեսական հեղափոխության եզրույթն ու գաղափարը իրականություն դարձնելու համար: Չմոռանանք, որ հենց Ծառուկյանն է այդ եզրույթի և գաղափարի հեղինակն ու առաջարկողը: Ինչևէ բնավ միտում չունենալով վատաբանել լրատվականի գործունեությունը, սակայն օբյեկտիվության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ այդ ամբողջ ինֆորմացիան համալրվեր նաև, թե օրինակ որքան աշխատատեղեր է ստեղծվել այդ գործունեության արդյունքում, որքան ներդրում է կատարվել, հակառակ պարագայում նման գործելաոճը, այն էլ խրոնիկ բնույթ ստացած, ոչ այլ ինչ է քան հասարակ պատվեր կամ ինչ-որ հետին նպատակով արվող քայլ, որը բնականաբար չի կարող ենթադրել անաչառություն: պետք է ուրախ լինենք, որ այդ ամբողջ ներդրումներն ու աշխատատեղերը հենց մեր Հայրենիքում են մնացել: Ցանկանում եմ, որ ընթարցողը ճիշտ հասկանա մեզ, երբ խոսում ենք ինչ-որ երևույթի կամ ինչ-որ անձի մասին, ճիշտ կլինի նկարագրել ամբողջությամբ, ոչ թե միայն այն հատվածը, որը նկարագրողին է ձեռնտու, դա ավելի հեշտ է ենթարկվում քննադատության: Հուսանք ապագայում լրատվականը կփոխի տակտիկան և նման շարքերը լուսաբանելուց անաչառ կգտնվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular