Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Մուլտի գրուպը» ևս մեկ անգամ հնարավորություն տվեց պարզ ճակատով ներկայանալու աշխարհին

Մերի Սարգսյանն իր  ֆեյսբուքյան էջում գրում է.

Երևանում իր մեկնարկը տվեց ՏՏ ոլորտի համաշխարհային 23-րդ համաժողովը: Ի նկատի ունենալով, որ 21-րդ դարը ինքնին տեղեկատվական տեխոլոգիաների դարն է համարվում, անխոս, համաժողովը այս ոլորտի ամենակարևոր իրադարձություններից էր, իսկ մեր պետությունում դրա անցկացումն, ինչ խոսք, իր տեսակով աննախադեպ էր: Այսպիսի մասշտաբայնության ու կարևորության նախաձեռնություն պետք է իրականացվեր հավուր պատշաճի , համապատասխանելով համաշխարհային բոլոր ստանդարտներին: Բնականաբար, կատարվելիքը պահանջելու էր ինչպես մաքսիմալ պրոֆեսիոնալիզմ, այնպես էլ ֆինանսական աջակցություն: Ու թերևս, չենք սխալվի եթե ասնեք, որ այս միջոցառման կազմակերպումն ու ֆինանսավորման համար ինքնանպատակ չի եղել, դիմել հենց «Մուլտի գրուպ»-ին, մասնավորապես, սեփականտեր Գագիկ Ծառուկյանին: Հաշվի առնելով, նրա կատարած գործունեությունների տարափը ի շահ մեր պետության: Նմանատիպ միջոցառման իրականացումը Հայաստանում առանցքային նշանակության է, այն ինչպես ճանաչում է բերելու մեր պետությանը, այնպես էլ մի շարք կապեր և հնարավորությունների մի ամբողջ ալիք մեր IT ոլորտի մասնագետների համար, մեր արտադրանքը համաշխարհային շուկա հանելու , այնպես էլ հեշտությամբ իրացնելու համար: Այնպես որ, հատուկ շնորհակալություն ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ ֆինանսավորումն ապահովողներին, նման խոշորամասշտաբ ներդման համար, որն անխոս, ծառայելու է ի բարօրրություն մեր պետության: Շնորհակալություն նման միջոցառման համար, որն անցկացվեց մաքսիմալ գեղեցիկ, նրբաճաշակ, ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, և որը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ գլուխներս բարձր պահելու, և պարզ ճակատով աշխարհին ներկանալու...
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

website by Sargssyan