ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող ենք հաստատապես ասել, որ ի շնորհիվ «Մուլտի Գրուպի» աջակցության, Հայաստանը պատվով ներկայացավ աշխարհին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարինե Դալլաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Արդեն երկրորդ օրն է Երևանում ընթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը (WCIT-2019): Հայաստանում նման համաժողովի անցակցման կարևորության մասին ավելորդ է անգամ խոսելը,իսկ դրա հավուր պատշաճի կազմակերպումն ու անցկացումը, ինչ խոսք, շատ կարևոր էր մեր երկրի արտաքին իմիջի ձևավորման հարցում:
Համաժողովի մեկնարկը փայլուն կերպով տրվեց աննախատեպ ու տպավորիչ համերգային ծրագրով: Միջոցառումից արդեն երկու օր է անցել, բայց մարդիկ դեռ շարունակում են հիացական խոսել գերժամանակակից լուսային և ձայնային էֆեկտների մասին: Կարող ենք հաստատապես ասել, որ այդ օրը Հայաստանը հավուր պատշաճի ներկայացավ աշխարհին:
Նման շքեղագույն միջոցառման գլխավոր աջակիցը «Մուլտի Գրուպ» կոնցեռն էր, համերգի կազմակերպիչները դիմել էին կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին համերգային ծրագրին աջակցելու համար: Գագիկ Ծառուկյանն էլ՝ով մշտապես կարևորել է երկրի իմիջի ձևավորման հարցում նման միջոցառումների հավուր պատշաճի և ներկայանալի կազմակերպումը՝ հովանավորել է այն:
Իսկ թե արդյունքում ինչ է ստացվել, տեսանք մենք բոլորս, երբ մի քանի ժամ շարունակ հաճույքով,հիացմունքով և հպարտությամբ ըմբոշխնեցինք բարաձակարգ մակարդակով կազմակերպված միջոցառումը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular