ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնահատելով ՏՏ ոլորտում սպասվելիք վերելքները Գ.Ծառուկյանը կարևորեց WCIT-2019 միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աննա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը կայանալու է Հայաստանում։ Այս լուրը արդեն իսկ ցնցող էր։ Համաժողովի բացման արարողությունը տեղի ունեցավ Երևանում, օրեր առաջ, այն իր մաշտաբներով ու շոուի ֆորմատով այնքան տարբերվող ու բարձր մակարդակով էր կազմակերպված, որ թե՛ հյուրերը, թե՛ հանդիսատեսը դեռ երկար ժամանակ չեն մոռանա այն։
Հայաստանը պատվով կազմակերպեց 23-րդ համաժողովի բացումը, իսկ այդ գործում մեծ ավանդ ունի «Մուլտի Գրուպը», քանի որ հենց այն է ստանձնել միջոցառման պատշաճ կազմակերպման ծաղսերը հոգալու գործը։
Գնահատելով ՏՏ ոլորտում սպասվելիք վերելքները, որոնք Հայաստանի համար կբացեն բազմաթիվ ճանապարհներ դեպի արտաքին շուկա՝ Գագիկ Ծառուկյանը կարևոր համարեց, որպեսզի միջոցառումը կազմակերպվի բարձր մակարդակով։
Կարող ենք վստահ արձանագրել, որ բարձր մակարդակով անցկացված միջոցառումը ավելի կարևոր դարձրեց Հայաստանի տեղն ու դիրքը համաժողովի մասնակից երկրների մեջ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում Ծառուկյանն այն եզակի մարդկանցից է, ովքեր մշտապես կարևորում են նման միջոցառումների կազմակերումը, ինչպես նաև աջակցում, որպեսզի դրանք անցկացվեն բարձր մակարդակով։
WCIT 2019-ը խոստանում է լինել անակնկալներով լի, ի վերջո այն նոր հնարավորություն է հայ երիտասարդների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular