Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Զապորոժիեի հայ համայնքը հյուրընկալել է Դնեպրի հայ համայնքի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 5-ին Զապորոժիեի հայ համայնքը հյուրընկալել է Դնեպրի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Նաիրա Թութունջյանը:

«Այսօր Զապորոժիեի հայ համայնք էին հյուրընկալել Դնեպրի հայ համայնքից ավելի քան ութսուն ներկայացուցիչներ։ 

Օրն անցավ շատ հագեցած ու հետաքրքիր։

Միջոցառումը սկսվեց ուսուցիչների և երեխաների օրհնության կարգով։

Գեղեցիկ և հայրենասիրական շնչով հագեցած ելույթ ունեցան <<Վարդուհի>> կրթամշակութային կենտրոնի սաները,այնուհետև` Զապորոժիեի << Նարեկ>> հայկական դպրոցի աշակերտները։

Ուսուցիչների կողմից մշակվեց հետագա երկկողմանի համագործակցության ծրագիր։

Այնուհետև գեղեցիկ անակընկալներ և շնորհավորանքներ էր սպասվում բոլոր ուսուցիչներին` իրենց տոնի կապակցությամբ։

Օրն ավարտվեց հայկական ավանդական հյուրասիրությամբ,երգ ու պարով։

Աշխարհի որ անկյունում էլ որ լինենք, կարողանանք հայ մնալ ու պահպանել մեր ազգայինը»։

 

 

website by Sargssyan