ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՏՄ տարածքում ապրանքների մասին տեղեկատվությունը պետք է պահվի միասնական ռեսուրսում. Սիլուանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական տարածքում ապրանքների բեռնման եւ առաքման մասին տեղեկությունը պետք է պահվի միասնական ռեսուրսում։ Այս մասին «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» միջազգային համաժողովի պանելային բանավեճում ասել է Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

all.me ընկերության  ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը բարձրացրեց կարեւոր հարց նոր տեխնոլոգիաների ներգրավման մասին։ Մասնավորապես, նա հետաքրքրվեց, թե կա արդյոք հավանականություն տեղեկության պահման ապակենտրոնացված համակարգերի ստեղծման համար, եւ արդյոք այդ գործընթացների համար կներգրավվեն առեւտրային ընկերություններ։

«Պետք է գոյություն ունենա ամպ, որտեղ կպահվի տեղեկատվությունը ապրանքների արտադրության, կոնտեյներներում բեռնման, առաքման, վերջնակետին հասնելու, ապրանքի շարժի մասին։ Թե որտեղից կգա տեղեկությունը երկրներից յուրաքանչյուրում՝ այնքան կարեւոր չէ, գլխավորն այն ա, որ դա լինի միասնական ռեսուրս»,- ասել է նա՝ պատասխանելով all.me ընկերության  տնօրենների խորհրդի անդամ Մարտին Սիմոնյանի հարցին։

Սիլուանովի խոսքով՝ միասնական ռեսուրսում տեղեկության պահպանումն ապահովելուն պետք է ներգրավվեն նաեւ առեւտրային կազմակերպությունները։ «Անհրաժեշտ է բիզնեսը ներգրավել այս ծառայությանը։ Դա իսկապես լավ բիզնես ծառայություն է, որը շատ պահանջված կլինի»,- ավելացրել է նա։

 

all.me-ն միասնական թվային պլատֆորմ է, որը ներառում է սոցիալական ցանց, առեւտրային հարթակ եւ վճարային սերվիս։

Ներբեռնեք all.me այսօր App Store և  Google Play հարթակներում:

 

 
 
   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular