ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զվարթնոց» օդանավակայանում Բելառուսի նախագահին ճանապարել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Հայաստանից:

«Զվարթնոց» օդանավակայանում Բելառուսի նախագահին ճանապարել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Ալեքսանդր Լուկաշենկոն և Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում առանձնազրույց են ունեցել:

Հիշեցնենք

Բելառուսի նախագահը Երևան էր ժամանել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: 2020թ-ին ԵԱՏՄ նախագահությունը կստանձնի Բելառուսը:

«Մենք ամբողջ լրջությամբ պատրաստվում ենք: ԵԱՏՄ-ն երիտասարդ կառույց է, և դեռ շատ միջոցներ ու ռեսուրսներ պետք է ներդրվեն արդյունավետ տնտեսական միություն կառուցելու համար»- երեկ իր ելույթում ասել էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular