ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ մոտեցումը կապված ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծին իրավաչափ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիանա Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Այսօր՝ ԱԺ ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց ԲՀԿ-ի դիրքորոշումը կապված Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի լիազորություններից զրկելու նախագծի հետ: Ըստ այդմ ԲՀԿ-ն չի մասնակցելու այդ նախագծի վերաբերյալ քվերակությանը քանի որ, նախ և առաջ, բավարար իրավական հիմքեր չեն տեսնում, և հետո Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնից ազատելու որոշումը դրված է ՍԴ-ի իրավասության տիրույթում, ուստի այդ նախագծի իրավական հեռանկարը հասկանալի չէ: ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից բազմիցս հնչեցվել է, որ ՍԴ-ի հետ կապված խնդիրները դրանք համակարգային են և չեն լուծվի միայն Հրայր Թովմասյանին հեռացնելով: Նա արդարացիորեն նշել է, որ պետք են համակարգային լուծումներ: ԵՎ իրոք ՍԴ խնդիրը ամբողջ դատական համակարգում առկա խնդիրներից մեկն է միայն և Աժ-ն պետք է զբաղվի դատական համակարգի խնդիրների համակարգային լուծումներով, այլ ոչ թե Հրայր Թովմասյանի ճակատագրով: Այսինքն ԲՀԿ-ի դիրքորոշումը միանգամայն հիմնավորված է և հասկանալի: Սակայն, ինչպես հաճախ է լինում հայաստանյան իրականության մեջ, ԲՀԿ-ի այս որոշումը ևս որոշ լրատվականներ փորձել են սխալ մեկնաբանել: Փաստ է, որ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ նշանակելու որոշմանը ԲՀԿ ն դեմ է քվեարկել և դժվար չէ հասկանալ որ ԲՀԿ ևս կողմ չէ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնին, բայց որպես կայացած քաղաքական ուժ և իրավական երկիր ունենալու ջատագով առաջարկում է նման խնդիրների լուծման համակարգային-ինստիտուցիոնալ որոշումներ ընդունել:

 
На изображении может находиться: один или несколько человек и люди сидят
Arman Abovyan сейчас здесь: National Assembly (Armenia).

Կրկին մտանք էժանագին մանիպուլյացիաների դաշտ։ Խոսքը այն հայտարարության մասին է, համաձայն որի ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ ի վերաբերյալ փաստաթղթի քվեարկությանը։
Ստիպված եմ կրկին անգամ բացատրել մեր գործընկերներին մի պարզ իրողություն։ ԱԺ-ի կողմից յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է լինի իրավաբանորեն ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ։
Փորձերը քաղաքականացնել փաստաթղթի բուն էությունը անթույլատրելի են։
Ստիպված եմ կրկնել, որ օրինակ 2017 թվականին մենք արդեն իսկ դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանին որպես ՍԴ ի նախագահ հաստատելուն։
Չգիտես ինչու մեզ քննադատողները "բարեհաջող" մոռանում են այս փաստը։ Ոչինչ, կհիշեցնեմ կրկին։
Դրա հետ մեկտեղ կոչ եմ անում բոլորին մնալ կոռեկտության սահմաններում և համակերպվել այն մտքի հետ, որ ընդդիմությունը ունի իր կարծիքը, որը հաճախ տարբերվում է իշխանական թևի կարծիքից։
Հ.Գ
Ուղղակի հորդորում եմ բոլորին մնալ կոռեկտության սահմաններում։
Հուսամ իրար հասկացանք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular