ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ի դիրքորոշումը բխում է ՍԴ-ի որոշումներ կայացնելու ազատության տրամաբանությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյ Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցի ժամանակ լրագրողին հետաքրքրեց ԲՀԿ-ի դիրքորոշումը ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնոլու որոշման եհտ կապված, հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը հայտնեց ԲՀԿ-ի վերջնական դիրքորոշումը, նշելով, որ ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությանը։ Այս մասին խոսեցին նաև ԲՀԿ-ական պատգամավորները, նշելով, որ իրավական հիմքերը բավարար չեն, ու որ պրոցեսն անկանխատեսելի է։
Հաշվի առնելով այն փաստը, որ ՍԴ նախագահի ընտրության ժամանակ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, կարելի է եզրակացնել, որ կուսակցությունը ավելի ծանրակշիռ պատճառներ ունի պետական այդ մարմնի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նման դիրքորոշման համար։ Ի վերջո, ինչպես նշում են նրանք, այստեղ հարցը կապված չէ որևէ անձի հետ, կարևոր է պետական մարմնի որոշումներ կայացնելու ազատությունը, որը կնպաստի տվյալ համակարգի գործունեության թափանցիկությանը։
ԲՀԿ-ի դիրքորոշումը այս հարցում լիովին տրամաբանական դաշտում է, քաղաքական նման խառը ժամանակահատվածում պետք չէ կատարել քայլեր, որոնց հետևանքները կանխատեսելն անհնար է կամ կասկածելի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular