Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու ԲՀԿ դիրքորոշումը միանգամայն ընդունելի էր և հիմնավոր

Կարեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում  գրում է.

 

ԱԺ հերթական քառoրյաjի օրակարգային հարցերից մեկն էլ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է, ինչի հետ կապված էլ լրագրողները հարցադրումներ էին ուղղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով էլ հանգամանալից կերպով ներկայացրեց ԲՀԿ դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ: Մասնավորապես ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու այդ քվեարկությանը, քանզի տվյալ նախագծում իրավական հիմնավորումները թույլ են, նախագիծն ինքնին թերի է: Այսինքն ըստ էության Ծառուկյանի տված պատասխանն ու ԲՀԿ դիրքորոշումն առհասարակ բխում է քաղաքական ուժի ռացիոնալ դրսևորման տրամաբանությունից, այսինքն ինքնանպատակ չէ դա: Բացի այդ, ի գիտություն որոշ խառնակիչների, ցանկանում եմ նշել, որ այստեղ խնդիրը ոչ թե անձով է պայմանավորված, այլ ինստիտուցիոնալ է և հենց այս հանգամանքն է ԲՀԿ դիրքորոշման բուն պատճառը: Իսկ թե ոմանց հետաքրքրում է Հրայր Թովմասյանի նկատմամբ ԲՀԿ վերաբերմունքը, ապա հիշեցնեմ, որ ինչպես ԲՀԿ առաջնորդը նշեց, նրանք դեմ են քվեարկել Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու որոշմանը, դրանով իսկ ամեն ինչ ասված է: Խորհուրդ չեմ տա ինքնահաստատվել ոմանց այս իրավիճակում, քանզի հակառակ էֆեկտն է ստացվելու, ԲՀԿ-ն կրկնեմ իրական քաղաքական ուժի վարքագիծ դրսևորեց և ամբողջությամբ մեկնաբանվեց իրենց այդ որոշումը, այստեղ երկրորդ կարծիք կամ այլ ենթատեքստ բնականաբար չկա:

 
 
 
website by Sargssyan