Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼոս Անջելեսի Վուդլենդ Հիլս արվարձանում հայ տղամարդու են սպանել, երբ նա դուռը բացել է՝ կարծելով, թե պատվիրված պիցցան է ժամանել։
Los Angeles Times-ի փոխանցմամբ, 37-ամյա Հովիկ Կրբոյանը եղել է տանը՝ կնոջ եւ 9-ամյա դստեր հետ, երբ կեսգիշերին մոտ թակել են դուռը։ Ոստիկանության փոխանցմամբ, Կրբոյանը բացել է դուռը, քանի որ սպասում էր առաքիչին։ Հենց նա բացել է դուռը, նրա ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Կրբոյանի կինն ու դուստրը չեն տուժել։
Քննչական ծառայության ներկայացուցիչ Էդ Ուինթերը հայտնել է, թե իրենք հարցաքննել են հարեւաններին։ Իրավապահները կարծում են, թե դեպքը գանգսթերական հաշվեհարդար է, իսկ Կրբոյանը ճանաչել է կրակողներին։ Պիցցայի առաքիչը ժամանել է դեպքից հաշված րոպեներ անց։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։