Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Շանթ»-ը՝ լրատվական և ժամանցային ծրագրերի առաջատար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), ուսումնասիրելով հեռուստաընկերությունների եթերը, կազմել է տարբեր ժանրերում ամենադիտված հաղորդումների տասնյակները: Ինչպես հաղորդում է Media.am-ը, 2019-ի երկրորդ եռամսյակում (ապրիլից-հունիս) հեռուստածրագրերի դիտարկումների արդյունքում պարզվել է՝ լրատվական ծրագրերի առաջատարը շարունակում է մնալ «Շանթ»-ի «Հորիզոնը», երկրորդ տեղում Հանրայինի «Լուրերն» են, երրորդում՝ «Արմենիայի» «Ժամը»:

 

Գրեթե նույն պատկերն է նաև սերիալների պարագայում, որտեղ ավանդապես մրցակցում են «Շանթի» և «Արմենիայի» հեռուստանովելները: «Արմենիայի» «Պատվից առավելը» ու «Անհասցե ծնվածները» գտնվում են «Շանթի» «Հարսիկի» ու «Մերժվածի» հարևանությամբ:

 

Ժամանցային և հումորային հաղորդումների հիմնական մատակարարը շարունակում է մնալ «Շանթը», որի «Women`s Club» և «Հումորի լիգա» ծրագրերին հաջորդում են «Արմենիայի» «Full House» և «Domino» սիթքոմները։

 
website by Sargssyan