Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով

Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի նախքին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երթ էր կազմակերպել Արտաշատում, որին անձամբ եմ մասնակցել։ Որպես քաղաքական կալիբր իր գրագիտությամբ, կոռեկտությամբ ու կատարած գործով Արգամ Աբրահամյանը ինձ միշտ դուր է եկել, հենց դա էր պատճառը, որ մեծ սիրով մասնակցեցի։
Պետք է նշեմ, որ երթը բավական հետաքրքիր անցավ, մեզ էին միանում բոլոր այն մարդիկ, ովքեր ազնիվ են իրենք իրենց խղճի առաջ, ովքեր գնահատել են Արգամի՝ քաղաքի հանդեպ սրտացավությունն ու կատարած գործերը․․․ մարդիկ մոտենում էին նախկին քաղաքապետին, ողջագուրվում, տարեցները օհնում, հին հիշողություններով կիսվում։ Լավ հուշերով կիսվելուց բացի քաղաքի բնակիչները բարձրաձայնում էին իրենց հոգսերի ու քաղաքում տիրող այն խնդիրների մասին, որոնք գնալով խորանում են։ Ահա թե իրականում ինչ է տեղի ունեցել երեկ։
Հասկանալի է, որ Աբրահամյանի շուրջ հավաքվող զգալի զանգվածը անհանգստանալու տեղիք էր տալու հատկապես այն առանձնյակներին, որոնք անգամ «սկուտեղի վրա մատուցված նվերը» չկարողացան գրագետ օգտագործել։ Դա անգամ զարմանալի չէր, քանի որ համայնքի կառավարումը լուրջ գործընթաց է, և ամեն մեկի խելքի բանը չէ։ Այո, ճիշտ եք հասկանում խոսքը Կարեն Բենիամինյանի մասին է, ով նշանակումից շատ կարճ ժամանակ անց հավանաբար ցույց տվեց իր իրական դեմքն ու ավագանու անդամները ծանոթանալով նրա աշխատելաոճին ավագանու աշխատանքները սկսեցին բոյկոտել։ Տևական ժամանակ քվորում չապահովելու պատճառով ավագանին ցրվեց, ինչը տվյալ պարագայում և սպասելի էր, ու հիմա նոր ընտրությունների ֆոնին բենյամինամերձ կատարածուները հոգեվարքի մեջ հայտնվելով փորձում են կեսգիշերային ժամերին տարբեր լրատվական կայքերի ու սոցիալական ցանցերի միջոցով «սևացնել» նախկին սիրված քաղաքապետին, այսկեպ փորձելով ծածկոց գցել սեփական խայտառակ կառավարման ու ձախողումների վրա։
Հիմա ուզում եմ հարցեր ուղղել այն կատարածուին, ով հանդես է գալիս Սոնա Արշունեցի կեղծանվամբ՝ արդյոք դուք բարոյական իրավունք ունեք մեր կողմից սիրված ու ընդունված նախկին քաղաքապետին, ում անունով քաղաքում մարդիկ երդվում են, կապել նրա հետ որևէ կապ չունեցող քաղաքական ուժերի կամ նրա ղեկավարի հետ, արդյոք բարոյական իրավունք ունեք պատվերով հրապարակումներ գրել ու «սևացնել» մի անձի, ում կառավարման տարիներին Արտաշատը աղբանոցից ծաղկանոց է դարձել, արդյոք իրավունք ունեք աչք փակել այն իրական ձեռքբերումների վրա, որոնք արձանագրվել են հենց Արգամ Աբրահամյանի կառավարման օրոք․․․պատասխանը մեկն ՝ չունեք։ Չունեք, որովհետև Աբրահամյանի աշխատանքը գնահատողը ժողովուրդն է ու դուք դա շուտով կտեսնեք..

website by Sargssyan