ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրե՛ք ավագանու թեկնածու Սուրեն Ասատրյանին և դարձե՛ք Արտաշատի զարգացման ծրագրի մասնակիցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտաշատում, սեպտեմբերի 29-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև Սուրեն Ասատրյանն, ով իր գործունեությամբ կարողացել է ապացուցել, որ աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ կարելի է ճեղքել խավարն ու կառուցել բարեկեցիկ ապագա:

Սուրեն Ասատրյանի մտերիմներն ու հարազատները նրան բնութագրում են որպես խստապահանջ, նպատակասլաց, ընկերասեր, սկզբունքային, բարեսիրտ, կարգապահ և ճշտապահ անհատի: Նա թեև քչախոս է, բայց կարողացել է գործով ցույց տալ, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես հարկավոր է ճիշտ հաշվարկել քայլերն ու դրանք անշեղորեն կյանքի կոչել:

Բնավորության այդ գիծը նրա մեջ ձևավորվել է դեռ մանկուց: Ուսուցիչները նրան հիշում են որպես ակտիվ և օրինակելի աշակերտի, ում հաջողվել է գերազանցությամբ ավարտել դպրոցը, հետագայում ուսումը շարունակել Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի ռազմական համալսարանում: Ուսանելու տարիներին Սուրեն Ասատրյանը լինելով օրնակելի ուսանող՝ շարքայինից դարձել է ավագ սերժանտ, 2005-ին ստացել է լեյտենանտի զինվորական կոչում և վերադարձել հայենիք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայելու։

 

2005-ից 2011 թվականներին ծառայել է զինված ուժերում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և 2011թվականին ավարտել է ծառայությունը կապիտանի կոչումով:

2011 թվականից սկսել է զբաղվել բիզնեսով, որտեղ ևս մեծ հաջողությունների է հասել: Նա լավ պատկերացնում է, թե ինչպես կարելի է ոչնչից արժեք ստեղծել ու այն զարգացնելով շենացնել բնակավայրն ու հայրենիքը: Եվ այդ ամենին նա կարողացել է հասնել առանց հովանավորների ու նախնական կապիտալի:

 

Այսօր Սուրեն Ասատրյանն իր անցած ուղիով օրինակ է ոչ միայն իր մտերիմների ու ընկերների համար, այլև այն երիտասարդների, ովքեր հավատում են սեփական ուժերին և ցանկություն ունեն վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար պայքարել, կառուցել և շենացնել սեփական տունը, օջախն ու քաղաքը:

Մեծի հանդեպ չափազանց հարգալից, իսկ փոքրի հանդեպ որպես ավագ ընկեր նա կանգնած է յուրաքանչյուրի կողքին և պատրաստ է օգնել բոլորին, որպեսզի յուրաքանչյուր անհատ կարողանա իր սեփական քրիտինքով կառուցել իր ապագան:

Արտաշատը շենացնելու բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ ունի Սուրեն Ասատրյանը: Եվ դրանք կյանքի կոչելու, ինչպես նաև կոնկրետ օրինակներով Արտաշատի զարգացմանը նպաստելու և չափելի առաջընթաց ապահովելու համար Ձեր ձայնը տվեք Սուրեն Ասատրյանին:

 

Եվ վստահ եղեք, որ նրա ջանքերի շնորհիվ Արտաշատը հնարավորություն կունենա զգալի քայլերով զարգանալ ու աշխարհի քարտեզի վրա ճանաչելի դառնալ, որպես Հայոց արքաների բնօրրան:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular