Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի տեսակետը, կդադարեցվի Կապանում ցեմենտի արտադրամասի կառուցապատման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆէդվարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Վերջերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում ներկայացնելով իր և կուսակցության դիրքորոշումը՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված, նշեց, որ պետք է ականջալուր լինել հանրության ցանկությանը։Եվ ահա այսօր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատիրոջ տեսակետը, որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման ածխատանքները։Սա նշանակում է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս հանրության կարծիքը Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է և եթե Կապանի բնակիչները և մի քանի տեղի հասարակական կազմակերպություններ դեմ են արտադրամասի շահագործմանը, ապա միանշանակ այդպես էլ կլինի։ Սա հուշում է մի ճշմարտության մասին, որ անկախ ամեն ինչից Գագիկ Ծառուկյանը միշտ առաջնորդվել է ժողովրդի և պետության շահերով, ինչը պետք է օրինակելի դառնա ցանկացածի համար: