Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Գագիկ Ծառուկյանն ականջալուր եղավ ժողովրդի խնդրանքին՝ Կապանի ցեմենտի արտադրամասը չի շահագործվի

Կարեն Հակբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Այսօր ականատես եղա մի շատ հաճելի և միևնույն ժամանակ օրինակելի դրսևորման, երբ քաղաքական գործիչը ականջալուր լինելով ժողովրդի խնդրանքին, ընդառաջ գնաց և իր խոստմանը հավատարիմ մնալով իրականացրեց ժողովրդի ցանկությունը: Խոսքը վերաբերվում է վերջերս Գագիկ Ծառուկյանի հնչեցրած՝ հանքաարդյունաբերության ոլորտին վերաբերվող մտքին, որ ցանկացած դեպքում պետք է առաջնորդվել ժողովրդի ցանկությամբ և ցանկացած գործընթաց չպետք է շրջանցի ժողովրդի ցանկությանը: Ահա այսօր, արդեն տեղեկացանք, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ մոտեցումը , որոշում է կայացրել Կապանում կառուցվող ցեմենտի աղացման արտադրամասի շինաշխատանքները դադարեցնել: Այսինքն ըստ էության այդ արտադրամասը չի շահագործվի: Սա շատ յուրօրինակ նախադեպ է այս ոլորտում, երբ հաշվի է առնվել ժողովրդի կամքն ու ցանկությունը և այո սա է քաղաքական նոր մշակույթը, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուրը:
 
 
 

 

website by Sargssyan