ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Թաթուլյանի հովանավորությամբ անցկացվում է ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարը (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոչիի Ալեքսանդր Կարելինի անվան մարզական համալիրում մեկնարկել է Ռուբեն Թաթուլյանի հովանավորությամբ  անցկացվող ըմբշամարտի համառուսաստանյան մրցաշարը:

Այս տարի մրցաշարը անցկացվում է արդեն վեցերորդ անգամ, մասնակցում են շուրջ 400 մարզիկ ՌԴ բոլոր անկյուններից՝ Ղրիմից մինչև Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև հյուրեր Աբխազիայից: Հաղթանակը մրցաշարում թույլ է տալիս երիտասարդ մարզիկներին ձեռք բերել սպորտի վարպետի թեկնածուի կամ  միանգամից՝ սպորտի վարպետի կոչում:

Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ, իսկ բացմանը ներկա էր եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը, ով, մասնավորապես, նշել է, որ հասարակությունն անչափ հետաքրքրված է նմանատիպ միջացառումների անցկացմամբ, քանի որ հատկապես Կրասնոդարի մարզում մեծ սեր են տածում ըմբշամարտի հանդեպ:

 Այսօր էլ արդեն տեղի կունենան եզրափակիչ մենամարտերը:

 «Արդեն ամեն թաղամասում կա մարզադահլիճ, որպեսզի երեխաները առանձին մարզվեն: Մեր ֆեդերացիայում կա 1700 մարզվող տղա և նրանք 36 մարզիչ ունեն: Փառք Աստծո, մենք միայն ուզում ենք, որ սա զարգանա»,- լրագրողի հետ զրույցում ասաց Ռուբեն Թաթուլյանը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular