ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Ալեքսանյանն առաջինն է Ըմբշամարտի համաշխարհային միավորման վարկանիշային աղյուսակում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ըմբշամարտի համաշխարհային միավորումը (UWW) հրապարակել է 2016 թվականի փետրվարի` հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշների վարկանշային աղյուսակը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, 98 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականում Աշխարհի կրկնա կի, Եվրոպայի եռակի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն է:

Աղյուսակում է նաեւ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, ով 66 կգ քաշային կարգում 5-րդն է: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 75 կգ քաշային կարգում 9-րդն է: Նույն քաշային կարգի 13-րդ հորիզոնականում է Կարապետ Չալյանը:

80 կգ քաշային կարգի 15-րդ եւ 17-րդ հորիզոնականներում են, համապատասխանաբար, Էդուարդ Սարգսյանը եւ Ռաֆիկ Մանուկյանը: 85 կգ քաշային կարգի 15-րդ հորիզոնականում Մաքսիմ Մանուկյանն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular