Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է

Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնը թողնելուց 5 րոպե առաջ 40 հրաման է ստորագրել, բազմաթիվ մարդկանց պաշտոններ տվել, շատերին զենքեր նվիրել։

Վալերի Օսիպյանը զենքով պարգևատրել է նաև ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիայի), ինչպես նաև ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին:

Վալերի Օսիպյանի այս քայլը հեռացող պաշտոնյայի դրական ժեստ է եղել իր կոլեգաներին, ովքեր ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքով ապահովում են համակարգի կենսունակությունը:

Բաբկեն Սեդրակյանն այն կադրերից է, ով իր աշխատանքի արդյունքում մշտապես բարձր է պահել ոստիկանության հեղինակությունն ու բարի համբավը և նրան պարգևատրելու մեջ սկանդալ փնտրելը պարզապես զուր աշխատանք է: 

Բաբկեն Սեդրակյանը եղել է ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ-ի նախագահն է, կոչումով՝ գնդապետ:

website by Sargssyan