Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

6 դրամով հողեր վաճառած նախկին գյուղապետը կրկին ցանկանում է համայնքը ղեկավարել

Սեպտեմբերի 29-ին Փարաքարում կայանալիք ընտրություններին կրկին առաջադրվել է Փարաքարի գործող գյուղապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, համայնքը շուրջ 18 տարի ղեկավարած Սամվել Վարդանյանը: Սամվել Վարդանյանը երկար տարիներ ծառայել է նախկին ռեժիմին:
 
 
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի ներգրավված է եղել նաև մի շարք աղմկահարույց միջադեպերում:
 
Նախկինում սերտ համագործակցել է Առաքել Մովսիսյանի, ինչպես նաև նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ և կատարել նրանց հրահանգները: Փարաքարցիները դժգոհում են, որ իր կառավարման տարիների ընթացքում նա այդպես էլ ժամանակ չի ունեցել գյուղի հարցերով զբաղվելու համար:
Ողջ օրն անց է կացնում գյուղի հաշվապահին պատկանող սրճարանում և իրականում չգիտի, թե ինչ խնդիրներ կան գյուղում:
 
Ուշագրավ է նաև այն, որ, 2010 թ. Վերահսկիչ պալատի բացահայտումների համաձայն, այսինքն գործող համայնքապետի ձեռաբմ, Փարաքար գյուղում կազինոների և կահույքի խանութների հողի 1քմ-ն վաճառվել է 6.7 դրամով:
 
 
Թե ինչու՞ հարցը չի հետաքրքրել իրավապահ մարմիններին պարզ չէ: Պարզ չէ նաև, թե ինչու չի բացահայտվել, թե ով է այդ հողերը «ջրի գնով» ձեռք բերած անձը:
Ամեն դեպքում, պարզ է մեկ բան, որ երկար տարիներ համայնքապետի պաշտոնը զբաղեցրած անձը շարունակում է պայքարել նույն պաշտոնում վերընտրվելու համար, բայց թե ում բախտ կվիճակվի ղեկավարել համայնքը ցույց կտա ժամանակը:

 

website by Sargssyan