Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու

Սեպտեմբերի 29-ին Արտաշատում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Մասնակցության հայտ է ներկայացրել 48 թեկնածու:

Ավագանու թեկնածու է առաջադրվել նաև անկուսակցական Սուրեն Գեղամի Ասատրյանը, որը Արտաշատում հայտնի է որպես աշխատասեր, ընկերասեր ու նպատակասլաց անձնավորություն: Այսինքն՝ նախկին զինվորականին հաջողվել է գործով ապացուցել, որ բարեկեցիկ ապագան ոչ թե ամպագորգոռ հայտարարություններ անելով է կառուցում, այլ հստակ գործերով:

Orer.am-ի հետ զրույցում ավագանու թեկնածուն նշեց, որ ինքը երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ, և չի էլ պատրաստվում որևէ կուսակցությանն անդամակցել: Պարզապես որոշել է այսկերպ ևս մասնակցել ու իր փորձն ու գործը ի սպաս դնել հանուն Արտաշատի զարգացմանն ու առաջընթացին:

«Աշխատանքի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնք թեև հաջողությամբ ենք հաղթահարում, բայց դրանք խոչընդոտում են ավելի մեծ ու հեռանկարային ծրագրեր իրականացնելուն: Իմ նպատակը սեփական փորձը որպես օրինակ ներկայացնելն ու արտաշատցուն օգնելն է, որպեսզի բոլորը կարողանան ոտքի կանգնել ու շենացնել մեր քաղաքը, տունը, բնակավայրը: Ես դեմ եմ բաժանարար գծերին, ինձ համար չկան նման խոչընդոտներ, կան միայն գործեր ու դրանց հասնելու ուղիներ: Ուստի ես, ինչպես մինչ այս բաց ու թափանցիկ բոլորի հետ աշխատել եմ, այնպես էլ պատրաստվում եմ շարունակել աշխատել: Ինձ համար կարևորը մարդն է ու նրա հաղթանակները, անկախ նրանից, դրանք մեծ են, թե փոքր»,- ասաց Ս. Ասատրյանը:

website by Sargssyan