ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց հասկանալու չի կարելի մեղադրել որևէ մեկին. մեկնաբանություններ՝ ծննդկանի մահվան դեպքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայտնի դարձավ, որ Քննչական բաժնում քննություն է տարվում 2019 թվականի սեպտեմբերի 2-ին «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» ծննդկան Լուիզա Ավետիսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

 

Նշենք, որ ծննդկանը  լույս աշխարհ  է բերել արու զավակի, և նախնական տվյալներով՝ մահացել է կեսարյան հատումով ծննդաբերությունից 7 ժամ անց: Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտե և ընդունվել վարույթ։

Ինչպես ծննդկանների մահվան մյուս դեպքերում, այս դեպքում էլ հանրությունը բաժանվել է երկու մասի. ոմանք առանց հասկանալու փորձում են մեղադրանքներ հնչեցնել մահացած ծննդկանի բուժող բժշկի՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»-ի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանի հասցեին՝ անտեսելով անմեղության կանխավարկածը: Ավելին՝ շահարկել նաև երգչուհի Աննա Խաչատրյանի հայրը լինելու փաստը: Ոմանք էլ, դատելով Արմեն Խաչատրյանի հասցեին ֆեյսբուքում արված մեկնաբանություններից, շնորհակալ են իրենց և իրենց հարազատների կյանքերը փրկելու համար:

 

Սակայն, պարզ  է մեկ բան՝ մինչև փորձաքննության արդյունքները չլինեն, ենթադրություններ անելն անհիմն է: Բացի այդ, հաշվի առնելով ծանր վիրահատության հանգամանքը՝ պետք է նկատել, որ դրան մասնակից են եղել նաև այլ բժիշկներ: Հետևաբար, առանց հիմնավորման մեղքը բարդել մեկի վրա՝ պարզապես ճիշտ չէ:

Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան գրառումներն առանց մեկնաբանության.

 
      
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular