ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մուլտի Գրուպ» կոնցեռնի և օտարերկրյա գործընկերների հսկայածավալ ներդրումների երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վազգեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Տևական ժամանակ է արդեն, ինչ չեն դադարում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ խոսակցությունները, քանզի պետության տնտեսության զարգացման շարժիչ ուժը հանդիսանում են հսկայածավալ ներդրումները։Սակայն մեր երկրում տնտեսության ոլորտում բացերը այնքան շատ են, որ թեկուզ փոքր դրական տեղաշարժը նկատելի չէ։Բայց նայելով և ուսումնասիրելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ծավալած գործունեությունը, վստահաբար կարող ենք ասել, որ այս ընկերությունը տնտեսության ոլորտը զարգացնելու պատասխանատու գործում ջանք ու եռանդ չի խնայում և տարբեր օտարերկրյա գործարարների հետ արդեն իսկ սկսել են լուրջ գործունեություն ծավալել Հայաստանում։Հենց այդպիսի փոխգործակցությունների արդյունքում է, որ մեր երկրում կառուցվում է արդյունաբերական քաղաք, որն իր մեջ ներառում է 13 գործարան, որոնք էլ իրենց հերթին կապահովեն ոչ ավել, ոչ պակաս, մոտ 7000 աշխատատեղ։Ամբողջ աշխարհում լայն շրջանառության մեջ են արևային համակարգերը, որոնք լուրջ խթան են հանդիսանում երկրի ընդհանուր էներգետիկ համակարգի զարգացման գործում։Ինչն էլ բերեց նրան, որ Գագիկ Ծառուկյանի ջանքերով, մեկ այլ օտարերկրյա գործարարի հետ համագործակցության արդյունքում կյանքի կոչվեց հերթական նորարական նախագիծը։Մեկ այլ խոշորածավալ ծրագրի արդյունքում Հայաստանում սկսվեց սպասքի արտադրություն, որը բազմաթիվ աշխատատեղեր ապահովելուց բացի նաև, հայկական և իտալական երկու խոշոր ընկերությունների ապրանքաշրջանառության ծավալը հասցնելու է տարեկան մոտ մեկ միլիարդ դոլարի։Սակայն միայն վերոնշված ոլորտներում չէ, որ ներդրումների արդյունքում դրական տեղաշարժ է նկատվում և այս ամենը դրսից բերված ներդրումների արդյունքն է, որոնց երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular