ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մուլտի գրուպ» կոնցեռնի 1 տարվա աշխատանքը հատկանշական է հատկապես աննախադեպ ներդրումների տեսանկյունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միքո Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Մենք հաճախ ենք լսում այն մասին, որ այս կամ այն ոլորտում կատարվում են ներդրումներ՝ օտարերկրյան գործարարների կողմից։ Սակայն դա չի իրականացվում ուղղակի, այլ կատարվում է տվյալ ոլորտի հստակ ուսումնասիրությամբ, որից հետո արդեն առաջ են գալիս ներդրումային նախագծեր։ Նախագծեր, որոնք վերջին 1 տարվա ընթացքում Հայաստան բերվեցին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։
Օտարերկրյան գործընկերները իրենց ուսումնասիրությունների շնորհիվ լավ գիտեն, որ Հայաստանում կարելի է կատարել մեծ մասշտաբների հասնող ներդրումներ՝ համագործակցելով հենց «Մուլտի Գրուպ»-ի հետ։ Դրա վառ ապացույցն է ՝
1. սպասքի արտադրությունը, որը հայ-իտալական համագործակցության արդյունք է, որի արդյունքում ծնվեց «Ceramisia» ապրանքանիշը,
2. «Մուլտի գրուպ տեքստիլ» սրբիչի արտադրամասի բացումը, որը հայ-սիրիական համատեղ համագործակցություն արդյունք է․ ի դեպ՝ գործարանում արտադրված տեսականին ներկայացվել է գերմանական հայտնի «Հայմտեքստիլ» միջազգային ցուցահանդեսին և հասցրել ճանաչում ձեռք բերել Եվրոպայում։
3. Վերսկսվում է «Սպիտակ ոսկու»՝ բամբակի արտադրությունը՝ սիրիահայ գործընկերների հետ համատեղ․
4. «Մուլտի սոլար» գործարանի բացում, որը զբաղվում է արևային վահանակների արտադրությամբ․ սա արդեն հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն է։
5. «Արմոյլ» ընկերության գործարանի կառուցումն է, որը կզբաղվի նավթամթերքի արտադրության․ սա արդեն հայ-իրանական համատեղ համագործակցություն է։
Սակայն այս ամենով չի ավարտվում «Մուլտի գրուպ»-ի մեկտարյա գործունեություն։ Ընկերության մյուս նախագծերը ընթացքի մեջ են, որոնք կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցնվի։ Դրանք են՝ «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը բացում ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, ֆերոսիլիցիումի գործարանի շահագործում Արարատի մարզում, Աբովյան և Երևան քաղաքներում կառուցվող բնակելի թաղամասերի կառուցում, ՀՀ տարբեր շրջաններում բարձրակարգ հյուրանոցների , մարզասրահներ և ժամանցի այլ վայրերի բացում, մոլերի կառուցում։ Շուտով նաև Հայաստանում կլինի չինական ավտոբուսների և էլեկտրոբուսների պաշտոնական ներկայացուցչություն։
Սրա հետ մեկ տեղ մեծ ուշադրություն է դարձվել նաև տնտեսությանը, չմոռանալով «Տնտեսական հեղափոխության» մասին, որի համար կատարվել է միլիարդավոր դոլլարների ներդրում։ Չի կարող լինել տնտեսական որևէ բարեփոխում՝ առանց մեծ քանակի գումարի ներդրման։ Անկասկած, այս ամենը հաշվի առնելով է առաջնորդվում Գագիկ Ծառուկյանը։
Եվ ահա պարզ է դառնում, որ չկա մի ոլորտ, որտեղ ներդրումային նախագծերով հանդես չի եկել Գագիկ Ծառուկյանը՝ իր գործընկերների հետ։ Գյուղատնտեսություն, խաղողագործություն, բնակարանաշինություն, զբոսաշրջություն, տրանսպորտ, տեքստիլ և թեթև արդյունաբերություն և բազում այլ ոլորտներ, որոնք երկիրը կդարձնեն մրձունակ և ներդրումային տեսանկյունից շահեկան ու պահաջված։
Կատարվել է ահռելի և անհամեմատելի մեծ աշխատանք ընկերության կողմից ՝ նաև ապահովելով մեծ թվով աշխատատեղեր քաղաքացիների համար, որի կարիքը մշտապես կա և կլինի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular