ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշ կեղծ լրատվական կայքեր Գագիկ Ծառուկյանի արտահայտած միտքը նենգափոխել և այլ կերպ են փորձում մատուցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ասյա Եփրեմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Հայկական մեդիադաշտում շարունակում են ակտիվորեն իրենց կեխտոտ գործունեությունը շարունակել կեղծ լրատվական կայքերը և ֆեյսբուքյան էջերը: Կոնկրետ ղեկավարվելով տարբեր կենտրոններից, այս «լրատվականները» կարողանում են երբեմն մոլորեցնել նաև այլ շատ թե քիչ կոռեկտության սահմաներում աշխատող լրատվականների: Այժմ էլ տարբեր կեղծ էջեր, թիրախավորել են ԱԺ պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը: Մասնավորապես, ենթատեքստից կտրելով Գագիկ Ծառուկյանի խոսքը կապված տնտեսական հեղափոխության տեմպերի հետ փորձում են այլ կերպ մատուցել հանրությանը: Իրականում Գագիկ Ծառուկյանի խոսքը վերաբերել է տնտեսության զարգացման կարևորագույն խնդիրներին, հատկապես կադրային գրագետ քաղաքականությանը: ԲՀԿ առաջնորդի այն պնդումները, որ յուրաքանչյուր ոլորտում առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է, որ այդ ոլորտները ղեկավարեն բարձրակարգ պռոֆեսիոնալներ, նենգափոխվել է, և տարբեր հոդվածների տեսքով տարածվել է համացանցում: Տեղեկատվական անվտանգության այս խնդիրները լուրջ վնասներ կարող են հասցնել, թե հանրությանը, թե առանձին անհատների հեղինակությանը: Պետք է օր առաջ զտել մեդիադաշտը նման երևույթներից, իսկ պռոֆեսիոնալ լրատվական կայքերը պետք է ավելի ուշադիր լինեն տեղեկատվության հավաստիությունը ճշտելու հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular