ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ փրկարարները կվերապատրաստվեն ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 աշխատակիցներ կմասնակցեն ՌԴ ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում սեպտեմբերի 8-28 անցկացվելիք «Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների և հրդեհների մարման եղանակների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացին:

Դասընթացը կազմակերպվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ ԱԻՆ համագործակցության շրջանակներում՝ ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում և փրկարարական կենտրոններում ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության ծառայողների ուսուցման և վերապատրաստման պլանի համաձայն:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորեց ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular