Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Օրինակելի ներդրումային քաղաքականություն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից

էդուարդ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Յուրաքանչյուր պետությունում տնտեսական զարգացում ապահովելու երաշխիքը հսկայածավալ ներդրումներ կատարելն է։Եվ ինչպես տեսնում ենք ստորև ներակայացված տեսանյութում, «Մուլտի Գրուպ» կոնցեռնը վերջին տարիներին վարելով նեդրումային գրագետ քաղաքականություն, իրագործել է միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրեր։Հատկանշական է, որ կոնցեռնի կողմից ներդրումային ծրագրերը իրականացվում են բոլոր ոլորտներում, ինչը էլ ավելի է ուրախացնում, քանզի օրինակ տնտեսության ոլորտում յուրաքանչյուր ներդրում, հանրությանը մատուցվում է գործարանի կամ արտադրամասի տեսքով, որոնք էլ իրենց հերթին բերում են հազարավոր աշխատատեղերի բացման։Վերոնշածիս վառ օրինակն է «Մուլտի տեքստիլ» ընկերությունը, որը հերթական օտարերկրյա ներդրողի հետ համագործակցության հետևանք է և որակյալ արտադրանքի արդյունքում, կարողացավ վերականգնել հայկական տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը։ Այս երկու տարիների ընթացքում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կյանքի են կոչվել բազմաթիվ նորարարական նախագծեր, որոնք մոտ ապագայում կտան իրենց պտուղները, քանզի որակյալ արտադրանքի արտահանումը այլ երկրներ, ոչ միայն մեծ գումարներ կբերեն Հայաստան, այլ նաև ուղղակի կերպով կազդեն տնտեսական աճի հեռանկարների վրա։
Ինչևէ կարող ենք փաստել, որ վերջին երկու տարիներին նմանօրինակ ահռելի ներդրումներ չէին լինի, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանի աշխատասիրությունը և անսահման նվիրվածությունը, և հենց այս գործոնները հաշվի առնելով էլ կարող ենք վստահաբար նշել, որ վերջին տարիների խոշորամասշտաբ ներդրումների ցուցանիշները, առաջիկա տարիներին մի քանի անգամ աճելու են և մեր պետությունը տանելու են զարգացման։

website by Sargssyan