Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Խոշորածավալ ներդրումներ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից, որոնք պետության ողնաշարն ավելի կուռ են դարձնում

Անուլ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Երկու տասնամյակից ավելի ականատես ենք լինում Գագիկ Ծառուկյանի կատարած մեծածավալ գործունեությանը: Այս տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանի ծավալած գործունեության միակ նպատակը՝ տնտեսության զարգացումն ու հզոր երկիր ունենալու ցանկությունն է, որից էլ բխում է բարեկեցիակ և արժանապատիվ կյանքով ապրող ՀՀ քաղաքացու կենսակերպը:
Այս ամենի մեջ բավական է միայն ներկայացնել վերջին մեկ տարում տնտեսության զարգացման նպատակով կատարված մեծածավալ աշխատանքը: Այսպես՝ միայն 2018թ. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կատարվեցին միանգամից մի քանի խոշորածավալ աշխատանքներ, մի քանիսնել շուտով կմոտենան ավարտին:
«Մուլտի Տեքստիլ» գործարանի բացում, «Մուլտի Սոլար» ընկերության ստեղծում՝ որը ի դեպ Հայաստանում առաջինն է, որ զբաղվում է արևային վահանակների ստեղծմամբ, «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոն, սպասքի արտադրություն, ծխախոտի արտադրություն և այսպես շարունակ, այս մեկ տարվա ընթացքում տնտեսության աճին զգալիորեն նպաստելով՝ Գագիկ Ծառուկյանը նաև նպաստեց նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ինչպես նաև նախադեպը չունեցող սոցիալական ծրագրերի իրականացում, որոնցից առավել ակնառու էր՝ Աբովյան քաղաքում երիտասարդական թաղամասի կառուցումը:
Կարևորագույն աշխատանքներից էր նաև Հայաստանում երբեմնի տեքստիլ արդյունաբերության վերականգնումը, ինչպես նաև ավելի քան կես դար անց բամբակագործության վերականգնումը:
Դիտելով տեսանյութը հասկանում ես, որ տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում նրա ունեցած ներդրումն անգնահատելի է: Գովելի է նաև այն փաստը, որ այս ամենով ոչինչ չի սահմանափակվում և բոլոր այս ծրագրերը ունեն շարունական բնույթ: Իսկ ինչ վերաբերում է սպորտային աշխարհին, ապա դրա մասին կարող ենք արձանագրել միայն մեկ փաստ՝ Գագիկ Ծառուկյանը ոչինչ չի խնայում սպորտի զարգացման և մարզիկների հաջողության համար:

website by Sargssyan