ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեմենտի արտադրամասի կառուցումն ապօրինի չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աննա Իսկանդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է .

Վերջերս մեր բնապահպանների աչք զառնող ակտիվությունն ու շրջակա միջավայրի պահպանության այս անհագուրդ ցանկությունը, անխոս ողջունելի է: Բայց ամենևին էլ, ողջունելի չէ, երբ խոսում են թեմային մասսամբ տիրապետող, կամ որևէ առնչություն չունեցող դեմքերը, ովքեր հանրության լայն շերտերին, բացի ապատեղեկատվությունից,ուրիշ ոչինչ չեն կարող հրամցնել: Նման մի դեպք էլ այսօր գրանցվեց՝ կապված Կապանում «Մուլտի Գրուպ» ընկերության կողմից կառուցվող ցեմենտի արտադրամասի հետ և այստեղ ոմն դեմագոգ բնապահպան՝ «Զբոսաշրջիկներ հարավից» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Հակոբյան անուն ազգանունով, ով ինչպես պարզվեց թեմային այդքան էլ ծանոթ չէ և զուտ փիառվելու համար ապատեղեկատվություն է տարածել ասելով, թե հանրային լսումներին զանգով մարդիկ են ներկա գտնվել: Նախ սա արդեն թվով 4-րդ լսումն է, որը կազմակերպվել է ոչ ընկերության կողմից, այսինքն զանգով մարդիկ հրավիրելը նույնքան անհեթեթ է, որքան որ Հակոբյանի թեմայից անտեղյակ լինելու և քիթը դրա մեջ մտցնելու հանգամանքը : Լսումները կազմակերպվել են բացառապես բնապահպանանական ռիսկերը գնահատելու հանրության կարծիքն իմանալու համար, որին ընկերությունը երբեք դեմ չի եղել: Այդուամենայնիվ, Մուլտի գրուպն, այս մասով, չունի որևէ առարկություն, և եթե ի հայտ կգա որևէ խնդիր, գործարանն ուղակիորեն չի շահագործվի: Հաջորդիվ, ապօրինի շինարարության մասին. Բոլորս էլ գիտենք, որ նախկին ռեժիմի օրոք կիսատ-պռատ գործելաոճն արդիական էր, և այստեղ բիզնես ձեռնարկատերը չպետք է տուժի ինչ-որ մեկի աշխատանքային թերացումների պատճառով: Տեսեք, Մուլտի գրուպը փաստացի սահմանված կարգով դիմել է համայնքապետարանին շինթույլտվության համար, սակայն պատասխան որպես այդպիսին սահմանված ժամկետում չի տրվել, այս պարագայում, պատասխանը ցայսօր օդում կախված է: Իսկ մեր օրենքը թույլ է տալիս կառուցապատողին իրականացնել շինարարական աշխատանքներ, եթե սահմանված ժամկետում պատասխանը չի տրվում համայնքապետարանի կողմից: Ստացվում է, որ այսօր թերությունների մասին բարձրաձայնող ներկայիս համայնքապետը չի սխալվում, բայց վանկարկումը սխալ հասցեատերի ուղղությամբ է: Ինչևէ, եղածը եղած է, ուղակի հետայսու նախքան ելույթ ունենալը, լավ կլիներ փոքր-ինչ առերեսվել թեմայի հետ, և ավելորդ շահարկումներ էլ չանել...
 
 
 
 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular