ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապատեղեկատվություն՝ Կապանում կառուցվող ցեմենտի արտադրամասի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Միքո Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Կապանում, արդեն 4-րդ անգամ տեղի են ունենում հանրային լսումներ՝ կապված այնտեղ կառուցված ցեմենտի արտադրամասի հետ: Ցեմենտի արտադրամասը կառուցվում է «Մուլտի Գրուպ»-ի կողմից, որի կողմից իրականացվող բոլոր գործողությունները համապատասխանում են սահմանված ընթացակարգերին և նորմերին: Դրա մասին կան փաստեր, որոնց մասին ցավոք մոռանում են մարդիկ, ովքեր ուղղորդված կերպով փորձում են ապատեղեկատվություն տարածելով խեղաթյուրել իրականությունը:
Ընկերությունը միշտ ուշադրություն է դարձնել և՛ հանրային կարծիքին և՛ շրջակա միջավայրի վերահսկողությունն իրականացնող մարմինների գնահատականներին և այստեղ ինչ-որ պրիտենզիաներ լինել ուղղակի չեն կարող: Սա ավելի շատ պետք է նկատի ունենա «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Հակոբյանը, ով ըստ էության ապատեղեկատվություն է տարածում:
Նախ և առաջ պետք է նշել, որ կազմակերպված 4-րդ հանրային լսման հետ չի կազմակերպվել «Մուլտի Գրուպ» ընկերության նախաձեռնությամբ, ինչը փաստում է, որ Դավիթ Հակոբյանը ապատեղեկատվություն է տարածում, ասելով, թե լսումներին զանգով են մարդիկ գալիս, զուտ ձևական մասը ապահովելու համար:
Հաջորդը, ինչի մասին պետք է խոսվի, այն սուտ տեղեկտավությունն է, որում ասվում է, թե արտադրամասի շինարարական աշխատանքները կատարվում են անօրինական կերպով: Սրա մասին հայտարարություն է տարածել Կապան համայնքի ներկայիս ղեկավար Գևորգ Փարսյանը, ով փաստորեն բոլորովին ծանոթ չէ և չի տիրապետում իրավիճակին:
Շինարարական աշխատանքները սկսելու վերաբերյալ թույլտվություն ստանալու նպատակով՝ «Մուլտի Գրուպ»-ը դիմել է համայնքի նախկին ղեկավարին, ով էլ սահմանված ժամկետներում չի արձագանքել, որը արդեն կառուցապատող ընկերությանը թույլ է տալիս իրականացնել շինաշխատանքներ, քանզի կրկնում ենք, սահմանված ժամանակահատվածում համայնքապետարանը չի արձագանքել նրանց դիմումին: Այսինքն այդտեղ ոչ մի անօրինական գործողություն չի իրականացվել:
Իսկ այն շրջանակները, որոնք փորձում են այս իրավիճակում ինչ-որ արհեստական հնչեղություն տալ թեմային՝ շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը, հորդորում եմ անիմաստ ժամանակ չվատնել, քանզի այս ամենը պարզելը շատ հեշտ է, բավական է միայն ընթացակարգին ծանոթ, իր գործառույթներին տիրապետող մեկին դիմել Կապանի համայնքապետարանում և կհաստատեն վերը շարադրված փաստերը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular