ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ մսի գինը չի ազդում մսամթերքի գնի վրա. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում էականորեն բարձրացել են մսի, մսեղիքի, համեմունքների գները: Դա նկատելի է, ինչպես ասում են, «անզեն աչքով», թեպետ պաշտոնական տվյալներն էլ են խոսում այդ մասին:

Սակայն ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ մսամթերք արտադրող ու վերամշակող ձեռնարկությունները, որքան էլ տարօրինակ է, չեն արձագանքել գների նման տատանումներին: Միակ բացառությունը, մեր դիտարկումներով, «Բարի Սամարացի» ընկերությունն է, որը մի փոքր բարձրացրել է իր արտադրանքի գինը:

Մեր տեղեկություններով, սա էլ արվել է միայն այն չափով, որ ընկերությունը հնարավոր «կրախի» առջև չկանգնի: Իհարկե, որևէ թանկացում ցանկալի չէ, սակայն հետաքրքիր է, թե ինչ բաղադրություն ունի այլ ընկերությունների արտադրանքը, որ մսի թանկացումը ոչ մի կերպ չի անդրադառնում արտադրանքի ինքնարժեքի և, ըստ այդմ, գնի վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular