Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կենդանակերպի 4 նշան, ովքեր շատ են սիրում վիճել

Ցուլ: Անասելի կամակոր են: Հավատում են միայն իրենց համոզմունքներին, դժվար է հակառակում համոզել Ցուլերին: Իհարկե, կարող եք փորձել «ստիպել» Ցուլերին ամեն ինչ այլ տեսանկյունից դիտարկել, բայց վստահ եղեք, որ դա ժամանակի ավելորդ կորուստ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն խոստովանում, որ սխալվում են, մինչև վերջ պնդում են իրենց տեսակետը: Ցուլերը համոզված են, որ պարզապես չեն կարող սխալվել:

Առյուծ: Շատ զգացմունքային են, ընկալունակ, ինչի արդյունքում շատ բան անձնավորված են ընկալում: Նրանց համար դժվար է կողմնորոշվել իրավիճակում, որն իրենց ծրագրին համապատասխան չի ընթանում: Առյուծներն առաջին հերթին՝ հոգ են տանում իրենց Ես-ի մասին: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորեն ընդունել ուրիշի կարծիքը, իրենց օբեյկտիվ դիտորդի տեսանկյունից նայել, հնարավոր է՝ այդքան տաքարյուն չլինեն:

Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն «ընդդիմախոսության» վարպետ են: Պարզվում է՝ պատճառն այն է, որ ցանկացած բանավեճ ամրապնդում է նրանց արժանապատվության զգացումը:  Եթե չեք ցանկանում վիճել նրա հետ, պարզապես տեղեկացրեք, որ դա ձեզ համար այնքան էլ հաճելի չէ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում անհարմարություններ պատճառել մտերիմներին, ինչը նշանակում է, որ արագ կհանգստանան:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

website by Sargssyan