ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռամոսի կազմած լավագույն մարզիչների ցանկում չի ընգրկվել Մոուրինյուն

ՍՊՈՐՏ
 

Իսպանիայի հավաքականի ու Մադրիդ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը  կազմել է իր համար լավագույն մարզիչների ցանկը:

 

«Առաջին տեղում Խոակին Կապարոսն է, հենց նրա ղեկավարությամբ եմ  իմ առաջին խաղն անցկացրել Չեմպիոնների լիգայում: Հաջորդը Լուիս Արագոնեսն է. Իսպանայի հավաքականում հանդես գալու առաջին հրավերը ստացել եմ նրանից: Մեծ դեր են ունեցել նաև Կառլո Անչելոտին ու Զինեդին Զիդանը: Նրանք բարձրակարգ մարզիչներ են, հենց նրանց հետ եմ  հիանալի պահեր ապրել Չեմպիոնների լիգայում», - ասել է Ռամոսը

Նշենք, որ ֆուտբոլիստի կազմած ցանկում ընդգրկված չէ մադրիդյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: Պորտուգալացի մասնագետը իսպանական ակումբը գլխավորել է 2010-2013թթ-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular