Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 6 մարդ

 

Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

Ինչպես հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։

Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։

website by Sargssyan