ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մի կերպ կներենք նորաթուխ «անզուսպներին», բայց Պողոսը կների՞, թե «խիյարն» այնուամենայնիվ թարս կբուսնի...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Վերջին օրերին համացանցն ալեկոծող, ամենաքննարկվող թեմայի վերաբերյալ մեկնաբանության կամ գուցե ոչ այդքան տրամաբանված և իրականում այդ սուբյեկտի հանդեպ խորը անտարբերության արդյունքում ծնված հերոսը շարունակում է լինել թրենդային և նոր մտորումների ու գուցե նաև հիասթափության առիթ տալիս: Շատերը թերևս կռահեցին, որ խոսքը Պողոսի մասին է, այո նույն Պողոսի, ում Բաբկեն Թունյանը անգրագետ էր համարում: 
Այս պիտակով թերևս Թունյան Բաբկենը վիրավորում էր առաջնային հենց իր անձը, նսեմացնում իր պաշտոնական դիրքն ու գործունեությունը, չէ որ այդ նույն Պողոսի վստահության շնորհիվ էր, որ պարոնը, բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնվել էր խորհրդարանում: Ասում են, որ երբեմն ամենաանկեղծ խոսքը արտաբերվում է, չմտածված, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել ոչ կանխամտածված կերպով, Թունյանի դեպքում հենց այդպես էլ եղել էր և «մեծապատիվ» պարոնը ակամայից ցույց էր տվել բոլորին վերևից նայելու իր իրական նկրտումները: Բնականաբար պարոնը նման քամահրանքի համար համապատասխան վայրից կշտամբանքի է արժանացել, չէ որ Պողոսն ու Պողոսի շահերը պաշտպանող հանրությունը Թունյանին գամել էր անարգանքի սյանը և դա ազդում էր այն պրոցեսի վրա, որը ակտիվ կերպով ընթանում էր այդ պահին ու հենց հիմա: Առանց այդ էլ դժվարին կացություն էր, իսկ Թունյանը փոխանակ օգներ հակառակն էր արել՝ բորբոքելով հանրային դժգոհության կրակը: Շատերն էին անդրադարձել Պողոսին, տողատակերում կշտամբելով Թունյանին, սակայն պարոնը չէր կարողացել մարսել Պոսոսին ուղղված նամակը, որտեղ այնքան պատկերավոր և այնքան բովանդակային էր ամեն ինչ ասված, որ թեմայից անտեղյակն էլ կհասկանար, թե իրականում ով էր Բաբկեն Թունյանը և ինչ պատկերացումներ ունի նա առհասարակ Պողոսի ու նրա գործունեության և կրթական ցենզի մասին: Տխուր էր վիճակն իրոք, շատ տխուր և փոխանակ թույլ տված սխալներից դասեր քաղեին, խրախճանքին միջամտում է ևս մեկ անզուսպ, չնայած որ ժամանակին նրան հորդորել էին մի փոքր զուսպ լինել, փաստացի այս պարոնը՝ Համազասպ Դանիելյանը, բոբիկ ոտքերով երկրորդ անգամը մտավ նույն գետը, այն գետը, որտեղ քիչ էր մնում խեղդվեր: 
Մենք կներենք նորաթուխ «քաղաքական» գործիչների սխալները, հարց է կների նրանց Պողոսը (իմիջայլոց նա շատ անողոք է նման հարցերում), չէ որ ոչինչ հարատև չէ և հենց այս դեպքի վերաբերյալ ևս մեկ շատ խոսուն քաղաքական իրողություն մեջբերենք, որը կապված է «խիյարը» թարս բուսնելու հետ, հուսանք գոնե այս անգամ պարոնները արատահայտվելուց փոքր ինչ խելամիտ կգտնվեն և առանց այդ էլ աննախանձելի իրավիճակը ավելի չեն վատթարացնի, «խիյարը» նման դեպքերում է թարս բուսնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular