Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտության հարցում. Զելենսկի

Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում և պնդում է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում վետերանների և կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:

«Բնականաբար, մենք կոշտ դիրքորոշում ունենք Ղրիմի վերադարձման հարցում, իհարկե, մենք դա ցանկանում ենք»,-ասել է նախագահը: Զելենսկին հավելել է, թե ինքը կասկածներ չունի, որ դա տեղի կունենա:

«Ինձ համար ամեն մի ղրիմցի ուկրաինացի է: Դա մեր հողն է, և մենք ձգտելու ենք վերադարձնել այն»,- ասել է նա: Զելենսկին հայտարարել է, որ, «միջազգային բարեկամների» աջակցությունից բացի, Կիևն ինքն էլ պետք է շատ բան անի Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար: Նախագահը նաև նշել է, որ Գերագույն ռադայում կա Ղրիմի վերաբերյալ մի քանի օրինագիծ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

website by Sargssyan