Երբ «Արարատը» կրկին հաղթող է. Նիկոլ Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում ` շնորհավորելով «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային թիմի հաղթանակի կապակցությամբ:
«Երբ «Արարատը» կրկին հաղթող է: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի վերջին տուրի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին:
Հանդիպման 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հայակական թիմի ֆուտբոլիստ Մայիլսոն Լիման:
Պատասխան գոլը հյուրերը խփեցին 68-րդ րոպեին. աչքի ընկավ Դանել Սինանը: Խաղավարտին Վարդան Մինասյանի թիմի հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը (90+3')