ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Ամերիկաբնակ երկու հայեր՝ 88-ամյա Պարգև Ղազարյանը և նրա որդի Կարո Ղազարյանը, Թուրքիայի դեմ դատական հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ այդ երկրի հարավում գտնվող իրենց հայրենի գյուղ այցելելու համար դեսպանատնից մերժում են ստացել, գրում է rusarminfo.ru-ն՝ Asbarez պարբերականին հղումով:

 
 

Պարգև Ղազարյանը ծնվել է 1931-ին Թուրքիայի Կալադուրան գյուղում: 2017-ին որոշել է մեկնել Թուրքիա և իր հայրենի գյուղ  այցելել: Այս նպատակով նա դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ վիզայի դիմումի մեջ նշելով իր ազգությունը և կրոնական պատկանելիությունը:

Թուրքիայի դեսպանատունը մերժել է հայր և որդի Ղազարյանների վիզան: Ինչպես նշում են հայցվորների դատապաշտպանները, պատճառը նրանց հայկական ծագումն է եղել:

Նշվում է, որ Պարգև Ղազարյանի համար դա արտերկիր մեկնելու վերջին հնարավորությունն է եղել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը: Դատական հայցում տարեց տղամարդը մեղադրում է Թուրքիային մի շարք միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի խախտման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular