Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա. Գարեգին Միսկարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարել կուսակցության գերագույն մարմնի անդամ և քարտուղար Սուրեն Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` կից գրելով.
«Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա, մտա` տեսա վարչապետն ու Սուրենը նստած կոֆե են խմում։
- Սուրեն ջան,-ասում եմ,- ախր դա իմ երազն էր, դու ստեղ ի՞նչ ես անում։
Ասում է.
-Էդ երազի մեջ, ես կողքի սեղանին նստած էի, ուշադիր չես, Գարեգին ջան»: