ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում խաղաթղթերի պատճառով տղամարդուն հրկիզել են (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Life.ru պարբերականը տեսանյութ է հրապարակել Մոսկվայում տեղի ունեցած տղամարդու հրկիզման դեպքից։ Կադրերից պարզ է դառնում, որ դեպքը տեղի է ունենում բակում տեղադրված նստարանի մոտ։

 

Տղամարդկանցից մեկը մոտենում է և նստարանին նստած տղամարդու վրա լցնում հրավառ նյութ։ Վերջինս ոչ մի շարժում չի անում, քանի որ, ըստ ամենայնի, գտնվում է հարբած վիճակում։ Երրորդ անձի հետ  երկար վիճելուց հետո տղամարդը կրակի տալիս նստարանը և դրա վրա նստած տղամարդուն։

Տղամարդը հոսպիտալացվել է, նրա մարմնի 90%  այրվածքներով է պատված։ Տուժող անձը հայտնի է՝ 1961 թ․ ծնված Օլեգ Կրասնով։ Հրկիզողը թաքնվել է հանցանքի վայրից, նրան փնտրում են։

 

Ըստ նախնական տվյալների՝ վեճի պատճառը խաղաթղթերն են։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular