ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի գիտություն «գրպանային ակԾիվիստների»՝ ԲՀԿ դիրքորոշումն Ամուլսարի վերաբերյալ անփոփոխ է սկսած 2017թ.-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է.

Այն որ Ամուլսարի թեման ու առհասարակ այդ խնդրի հանգուցալուծումը դարձել է երկրի թիվ մեկ օրակարգային հարցը, դա անբեկանելի փաստ է: Տարբեր ուժեր և գործիչներ բնականաբար ստեղծված իրավիճակի և կոնկրետ Ամուլսարի վերաբերյալ իրենց դիրքորոշումներում ունեն ընդգծված տեսակետ կամ կողմ են կամ դեմ՝ իրենց հիմնավորումներով: Ինչևէ այս ամենը դեռ երկար կշարունակվի, սակայն պետք է առանձնացնել մի շատ հետաքրքիր նյուանս, որ «պայքարին» սատարող որոշ ակԾիվիստներ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ և ամբողջ պրոցեսը կարել իրենց վրա: Աչքիցս չվրիպեց մի միջադեպ, որը հենց գալիս է ապացուցելու իմ պնդումը: Օրեր առաջ, երբ նույն ակցիայի մասնակիցները փորձում էին մտնել ԱԺ այգի, սակայն նրանց թույլ չէին տալիս, այդ ամենը հարթելու և կոնկրետ Ամուլսարի վերաբերյալ ԲՀԿ տեսակետը կրկին անգամ արտահայտելու համար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները եկան ժողովրդի կողքին կանգնելու և իրենց դիրքորոշումը հայտնելու համար: Սակայն չգիտես ինչու և ինչ տրամաբանությամբ, այնտեղ հավքված ակԾիվիստներից մեկը սկսեց ԲՀԿ-ին մեղադրել հետևյալ ծեծված ու անմիտ մեղադրականներով. «բա ինչի նախորդ իշխանությունների ժամանակ չէիք խոսում, բա ուր էիք մինչև հիմա»: Հատուկ նման դեգեներատների համար, տեղադրում եմ 2017 թվականի նոյեմբերի 29-ին այն ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ԱԺ ամբիոնից հնչեցված ելույթը, որն ըստ էության Ամուսլսարի շահագործումը համարում էր գենոցիդ: Սա ԲՀԿ տեսակետն է հենց նախորդ իշխանությունների օրոք, այսինքն ԲՀԿ-ն դեռևս այդ ժամանակից է իր դիրքորոշումն արտահայտել, որը ի գիտություն նշեմ, անփոփոխ է մնացել մինչ այսօր և որը օրեր առաջ կրկին արտահայտեց Նաիրա Զոհրաբյանը: Այնպես որ, Ձեր գրպանի ակԾիվիստներին մարդկանց վրա ուղարկելուց առաջ, լավ ուսումնասիրեք իրավիճակը, հակառակ պարագայում այս դեպքի նման ծիծաղելի իրավիճակում եք հայտնվելու: Հուսանք, որ նման անհեթեթ դեպքի ու պոպուլիզմի չենք հանդիպի, քանզի այս խնդիրը բոլորի համար պետք է չափելի լինի մեկ տեսանկյունից, դա ազգային արժեքներն ու պետական շահն է, որն էլ որ ԲՀԿ-ն դրել է իր գործունեության կիզակետում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular