Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ

 

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

 

Նա նաեւ հույս է հայտնել, որ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում:

«Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը»,- եզրափակել է Արցախի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ զինծառայող 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը դեռևս չճշտված հանգամանքներում օգոստոսի 12-ին հայտնվել է էր ադրբեջանական կողմում։

 

website by Sargssyan