ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել «Զենիթի» երկրորդ թիմի պաշտպանի հետ

ՍՊՈՐՏ

 

Ռուսական «Զենիթի» երկրորդ թիմի կենտրոնական պաշտպան Կիրիլ Ալոյանը մարզական կարիերան կշարունակի «Ալաշկերտում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա բարձրահասակ ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, նախորդ տարիներին հաջողությամբ հանդես է եկել ռուսական ակումբի երկրորդ թիմի կազմում:

«Ուրախ եմ, որ համալրել եմ «Ալաշկերտի» կազմը: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ամեն ինչ կանեմ իմ նոր թիմին օգուտ տալու համար»,- ասել է «Ալոյանը» «Ալաշկերտի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

2019-ի մայիսին Ալոյանը հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն չկարողացավ միանալ Մ-21 թիմին Ռուսաստանում գործող լեգեոներների սահմանափակման պատճառով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular