Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի փաստեր. ՀԲՃ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիդիանը ժամանակին ՀՀ կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք և գիտական հիմնավորվածություն չունեցող փաստեր պարունակող տվյալներ, իսկ պետական լիազոր մարմինն էլ տվել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը` նշելով, որ իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազությանը եւ խնդրել են գործի քննությունը չփոխանցել այլ իրավապահ մարմնի։

«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում , մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության 2016 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունն ապահովված չեն եղել։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի կատարել ներկայացված նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունն ապահովելու իր պարտավորությունը։

Սրանք ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներ են, որոնց հիմքով պետք է քննություն ընթանա և օրենքի խստությամբ պատասխանատվության ենթարկվի ընկերությունը։ Քանի որ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունները թաքցնում են հանրայնորեն հրապարակային այդ խախտումները, խնդրում ենք քննության առնել սույն հաղորդումը և քննության առարկա դարձնել վերը նշված փաստաթղթում առկա բոլոր փաստարկները։ Քանի որ ընդհանուր նյութը շատ ծավալուն է՝ որպես օրինակ ներկայացնում ենք դեռ երկու փաստ։

1․ Ըստ քննչական կոմիտեի տեխնիկական առաջադրանքի կետերից մեկի՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է եղել հետևյալը․

«Հասկանալ և գնահատել Լիդիանի կողմից ներկայացված եզրույթի գիտական ճշգրտությունը, առ այն, որ Ամուլսարն առանձին/մեկուսացված երկրաբանական բլոկ է»:

Այս հարցի հետ կապված զեկույցի 39-րդ էջում գրված է հետևյալը․

«Ծրագրի տարածքը միայն մասամբ է ընդգրկված Ամուլսարի տեկտոնիկ բլոկի ներսում: Ամբողջ Տիգրանես-Արտավազդես-Արշակ բացահանքի տարածքը և էրատո բացահանքի առնվազն մի մասը գտնվում են Ագարակաձոր բեկվածքի և ԱՏԲ հարավային հատվածում: Բացի այդ, ԴԱԼ-ը գտնվում է Զիրակի բեկվածքի ուղեգծի երկու կողմում, ընդ որում՝ ԴԱԼ-ի որոշ մասերը ընկնում է բեկվածքից և ԱՏԲ-ից հյուսիս: Կեչուտի ջրամբարի առնվազն կեսը գտնվում է ԱՏԲ-ի ներսում՝ դրա հյուսիսային գագաթի մոտակայքում: Զիրակի բեկվածքից հյուսիս ընկած ԴԱԼ-ի մի մասից հնարավոր արտահոսքը ստերգետնյա ջրեր կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին: Իսկ բացահանքերի տակ գտնվող ստորգետնյա ջրերը կարող են հոսել Դարբ և Որոտան գետեր:

Դարբ և Արփա գետերի գտնվելու վայրն ունի կառուցվածքային կախվածություն, գետերը սովորաբար հանդիսանում են հիդրավլիկ սահմաններ (ուղղահայաց պրոյեկցիայի ուղղությամբ ստորգետնյա ջրերի հոսք առկա չէ): Բացի այդ, բեկվածքները կարող են խոչընդոտ հանդիսանալ ստորգետնյա ջրերի հոսքի համար, և հիդրոջերմային փոփոխվածությունը ավելացնում է այն հավանականությունը, որ բեկվածքները խոչընդոտ են ստորգետնյա ջրերի հոսքի համար: Սակայն, քանի որ ԴԱԼ-ի և հանքի բացահանքերի տարածքների մեծ մասը գտնվում են Ամուլսարի տեկտոնիկ Բլոկից դուրս, սխալ է ասել, որ հանքը չի կարող ազղել տարածքների վրա (այդ թվում՝ քաղցրահամ ջրերըի, որոնք գտնվում են ԱՏԲ-ի մերձակայքում: Բացի այդ, բեկվածքները կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խողովակներ: Այդ հավանականությունը վկայում է, որ Ագարակաձորի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը դեպի Դարբ և Արփա գետեր, իսկ Զիրակի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը, այդ թվում՝ պոտենցիալ արտահոսքի ջուրը ԴԱլ-ից (բարձրությունը մոտավորապես 2600մ) դեպի Կեչուտի ջրամբար (բարձրությունը մոտավորապես 1950մ) և/կամ Որոտան գետ (բարձրությունը մոտավորապես 2200մ, Զիրակի բեկվածքի նախագծված հատման վրա): ԴԱԼ-ից հյուսիս շարժվող մակերևութային և ստորգետնյա ջրերը հոսում են հյուսիս-արևմտյան հետագծով դեպի Արփա գետ և Կեչուտի ջրամբար»:

Նշենք, որ Լիդիանը տարիներ շարունակ ներկայացրել է հակառակ փաստերը, որ Ամուլսարի տեկտոնական բլոկն (ԱՏԲ) ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաև ինժեներահիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը ևս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի և հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների և ստորգետնյա ջրերի ռեժիմների և քիմիական կազմի վրա: Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները: Այս մասին գրված է 2016թ-ի ՇՄԱԳ-ի հավելված 21-ում։ Նմանատիպ հայտարարություններ կան նաև GRZ (2011) և Geoteam (2014) փաստաթղթերում և «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կայքում:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն փաստի վրա, որ զեկույցը հերթական անգամ նշում է, որ «Բացահանքերը և Դատարկ ապարների լցակույտը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում․․․ Սևանա լիճը պաշտպանված է ՀՀ օրենքով, որը չի թույլատրում իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճին և դրա էկոհամակարգին»։ Իսկ Կեչուտի ջրամաբարը հանդիսանում է Արփա-Սևան թունելը ջրով սնուցող աղբյուր։

2․ Զեկույցի 2․1․3․1 Դատարկ ապարների լցակույտ (ԴԱԼ) գլխի վերջին՝ եզրափակիչ պարբերություն․ «Ստորգետնյա ջրերի վրա ազդեցությունների գնահատում չի իրականացվել, այսինքն՝ խառը հաշվարկներ չեն իրականացվել։ Տեղափոխման ուղու սիմուլյացիա չի իրականացվել ոչ տարածաշրջանային ստորգետնյա ջրերի մոդելում, ոչ էլ մեկ այլ կերպ»։

Ստացվում է, որ Լիդիանը ժամանակին ՀՀ կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք և գիտական հիմնավորվածություն չունեցող փաստեր պարունակող տվյալներ, իսկ պետական լիազոր մարմինն էլ տվել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն»- ասված է հայտարարությունում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное