Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանդաղ սեքս․ առավելություններն ու թերությունները

ՎԻԴԵՈ

Սեքսոլոգների հավաստիացմամբ դանդաղ սեքսը զգայունության նոր հորիզոններ է բացահայտում և օգնում է հասնել հաճույքի ավելի բարձր մակարդակի։ Արագ սեքսը սովորաբար զուգորդվում է բուռն կրքի հետ, սակայն գործնականում հաճախ ծառայում է որպես օրգազմի հասնելու արագ ձև, լիցքաթափվելու պարզունակ միջոց։ Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դանդաղ սեքսը, որոնք են նպատակները, ինչպես հասնել հաճույքի գագաթնակետին․․․

Ինչ է դանդաղ սեքսը

Հոգեթերապևտ և մարդու սեքսուալության ոլորտի մասնագետ Բարնաբի Բարատը (Barnaby B. Barratt) իր «Դանդաղկոտության զգայունությունը, սեքսուալությունը և էրոտիզմը» հոդվածում առանձնացնում է դանդաղ սեքսի երեք հիմնական հատկանիշ։

Կենտրոնացում պրոցեսի վրա։

Այսինքն՝ ուշադրությունը կենտրոնանում է մերձեցման ամեն մի փուլի, այլ ոչ թե վերջնակետին՝ օրգազմին արագ հասնելու ձգտման վրա։

Կենտրոնացում հաճույքի վրա։

Կենտրոնացում ցանկացած հպման զգայական ընկալման, այլ ոչ թե լարվածությունից ազատվելու ցանկության վրա։

Անկաշկանդություն։

Երբ անշտապ ու ազատ հետևում ես մարմնի ամեն մի կանչին՝ սեքսը չվերածելով հստակ հերթականությամբ արվող գործողության, որը կատարվում է որոշակի ժամանակահատվածում։

Սեքսի վերաբերյալ նմանատիպ պատկերացումներ գոյություն ունեն տանտրայում։ Այն հոգևոր մի պրակտիկա է, որը մարմինը օգտագործում է որպես ճանանաչողության գործիք։

Տանտրայական սեքսը ենթադրում է դանդաղ, աստիճանաբար հաստատվող կոնտակտ ինքդ քեզ և զուգընկերոջդ հետ, այդ շփման ընթացքում ինքնագիտակցում և սեռական հզոր էներգիայի ազատում, որն ընդունակ է ազդել կյանքի նաև այլ ոլորտների վրա։

Դանդաղ սեքսի առանձնահատկությունները

1. Դանդաղ սեքսն զգալիորեն բարձրացնում է զգայունակությունը և ուժեղացնում զուգընկերների մտերմությունը։ Այն դառնում է ստեղծագործական ակտ, արվեստ և թուլանալու միջոց, այլ ոչ թե սթրեսի գործոն (արդյունքին արագ հասնելու ձգտում)։

2. Դանդաղ սեքսը կարող է ինքնազարգացման միջոց լինել։ Կենտրոնանալով սեփական զգացողությունների վրա՝ մարդ մարզում է գիտակցականությունը, սկսում ավելի լավ հասկանալ ինքն իրեն։ Մարդ իր մեջ բացահայտում է հաճույքի աղբյուրը և կարողանում ուսումնասիրել զուգընկերոջը՝ նրան չընկալելով որպես օրգազմի հասնելու մեքենայի։

3. Դանդաղ սեքսն ավելի մեծ հաճույք է պատճառում, քան արագը։ Այն կիրառող մարդիկ կարող են յուրացնել օրգազմը կառավարելու տեխնիկան՝ կարող են գրգռված վիճակը պահպանել երկար ժամանակ և ավարտել ամբողջ մարմնի օրգազմով։ Սովորական սեքսի ընթացքում գենիտալ օրգազմ է առաջանում, որը տևում է ընդամենը մի քանի վայրկյան։ Տանտրան երկարաձգում է էքստազը և ուժգնացնում այն։ Սեռական էներգիան տարածվում է ամբողջ մարմնով մեկ, և այն ցնցվում է լիակատար հաճույքից։

Իչպե՞ս հասնել այդ հաճույքին

1. Նախապատրաստեք միջավայրը

Զգայունությունը խթանելու համար հատուկ միջավայր է պետք՝ բույրեր, գույներ, կտորներ։ Ձեր տրամադրության տակ է լոգարանը, եթերային յուղերը, բուրավետ մոմերը, ատլասը, մի խոսքով՝ այն, ինչը կարող է ուժգնացնել զգացողությունները։ Ուշադրություն դարձրեք նաև ժամանակին։ Դանդաղ սեքսի դեպքում այն պետք է շատ լինի։

2. Սկսեք տեսողական կոնտակտից

Հայացքը նույնքան ազդեցիկ ու ցանկություն առաջացնող կարող է լինել, որքան հպումը։ Ուշադիր զննեք զուգընկերոջ մարմինը, կարծես աչքերով հպվում եք նրան։ Բազմաթիվ կանայք իրենց կազմվածքի հետ կապված կոմպլեքսներ ունեն։ Դրանք հաղթահարելու համար պատկերացրեք, որ ամեն մի հագուստը հանելիս ազատվում եք նաև որևէ կոմպլեքսից կամ տագնապից, մերկացնելով մարմինը՝ ազատվում եք նաև վախերից։

3. Հետևեք շնչառությանը

Հետևեք ձեր և զուգընկերոջ շնչառությանը։ Դրանով կզգաք այն էներգիան, որը միավորում է ձեր մարմնի բոլոր մասերը և ձեզ միացնում զուգընկերոջը։ Շնչառական վարժությունների միջոցով հնարավոր է մեծացնել տղամարդու օրգազմի տևողությունը։ Այդ նպատակով, լինելով նախաօրգազմային վիճակում, տղամարդը պետք է հանգիստ, խորը շունչ քաշի և փորձի առավելագույնս թուլացնել մկանները։ Այդ դեպքում սովորական 7­10վրկ­ի փոխարեն հաճույքը կարող է տևել մի ամբողջ 30վրկ։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Ամենադիտված