Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին. Գիշերվա 3-ին հարվածողը ներկայացել է ոստիկանություն

Օգոստոսի 18-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքի Տոնականյան փողոցից շտապօգնության բրիգադը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի պատանու:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը:

Կեսգիշերն անց տեղեկություն է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, դանակով նրան հարվածել է Արթիկի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ: Գիշերվա երեքին մոտ նա ինքնակամ ներկայացել է բաժին եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել պատանուն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

website by Sargssyan